«Ինեկոբանկի աշխատակիցներն իրենց Աստծո հետ են համեմատում»․ Կարեն Հեքիմյան

«Ինեկոբանկի աշխատակիցներն իրենց Աստծո հետ են համեմատում»․ Կարեն Հեքիմյան
Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ինեկոբանկի (Inecobank CJSC) աշխատակիցներն իրենց Աստծո հետ են համեմատում:
Ուրեմն, Ինեկոբանկի Շենգավիթի մասնաճյուղում, բանկային գործարքի ընթացքում, աշխատակիցն ասում է, որ ԱՄՆ 100 դոլարանոց թղթադրամը թերություն ունի և հաճախորդին առաջարկում է այն հանձնել արժեքից 2% պակաս գնով: Հաճախորդը խնդրում է ցույց տալ թղթադրամի թերությունը: Ի պատասխան, Ինեկոբանկի աշխատակիցն ասում է, որ թերությունը հաճախորդի համար տեսանելի չէ, այն տեսանելի է միայն իր համար: Հաճախորդի այն դիտարկմանը, թե արդյոք թղթադրամի թերությունը տեսանելի է Աստծուն, բանկի աշխատակիցը դրական է պատասխանում և ավելացնում է, որ թերությունը տեսանելի է բացառապես իրեն և Աստծուն:
Այսպես շարունակվելու դեպքում, Ինեկոբանկը կրոնական հեղաշրջում կիրականացնի, որի արդյունքում կփոփոխի Աստվածաշնչի բովանդակությունը:
Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. անքննելի են բացառապես Աստծո և … Ինեկոբանկի գործերը»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *