«Այս իշխանությունն ամեն ինչ անում է, որ բիզնեսը Հայաստանում վերջին շունչը փչի»․ Անի Սամսոնյան
ԼՀԿ նախկին անդամ Անի Սամսոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շրջանառության մեջ է դրել Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների նոր նախագիծ, որով առաջարկվում է 1) օրական աշխատաժամանակը 8 ժամից դարձնել 7 ժամ 2) շաբաթական տևողությունը 40 ժամից դարձնել 35, 3) բայց պահպանել աշխատավարձը։ Որպես գործատու կարծում եմ այս փոփոխությունը պետական համակարգի համար նպաստավոր կլինի, բայց հաճախորդի հետ աշխատող և հաճախորդին սպասարկող մասնավոր բիզնեսի համար
ոչ:
Այս իշխանությունը ամեն ինչ անում է, որ բիզնեսը Հայաստանում վերջին շունչը փչի: