Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Երևան քաղաքում սեպտեմբերի 1-ի ցերեկը, 2-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Սեպտեմբերի 1-2-ին, 5-6-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 14-16 մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 1-ի ցերեկը, 2-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևելյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 17-20մ/վ արագությամբ:
Սեպտեմբերի 1-2-ին, 5-6-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 1-3-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։