«Պարտված, վախվորած, կռացած փոքր մարդու հարցազրույց»․ Նարեկ Սամսոնյան
«Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակ Նարեկ Սամսոնյանը գրում է․ «Խեղճացած, պարտված, վախվորած, կռացած ու կոշիկները լիզելու պատրաստ փոքր մարդու հարցազրույց: Մի մարդու, ով ուղղակի անկարող է պաշտպանել մեր երկրի անվտանգությունը, մի մարդու, որին անգամ շուն ման տալ վստահելը խիստ անտրամաբանական կլինի ու սրա նմանը դեռ շարունակում ա պաշտոնավարել ու ավիրել մեր երկիրը:
Սրա թուրը մենակ երկրի ներսում ա կտրում՝ ԱԱԾ-ներով, ոստիկանություններով ու դատախազություններով սեփական հակառակորդներին հետապնդելով ու հալածելով:
Մի օր ավարտվելու ա էս ամեն ինչը»։