««Զանգեզուրի միջանցք»-ը կդառնա համագործակցության և անվտանգության միջանցք». Թուրքիայի խորհրդարանի նախագահ

««Զանգեզուրի միջանցք»-ը կդառնա համագործակցության և անվտանգության միջանցք». Թուրքիայի խորհրդարանի նախագահ
«Զանգեզուրի միջանցք»-ը կդառնա համագործակցության և անվտանգության միջանցք ոչ միայն տարածաշրջանի, այլ նաև արտատարածաշրջանային այլ պետությունների համար։
APA-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր Անկարայում Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշը։
«Անկարան «Զանգեզուրի միջանցք»-ի նախագծի շուտափույթ իրականացման հույս ունի, որը կարևոր տարանցիկ կետ կդառնա համաշխարհային առևտրի համար։ Մենք կշարունակենք համակողմանի աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին այդ նախագծի շրջանակներում», — հայտարարել է նա։
Քուրթուլմուշի խոսքով՝ «Զանգեզուրի միջանցք»-ի բացումը բխում է ոչ միայն Թուրքիայի և Ադրբեջանի, այլև տարածաշրջանի բոլոր երկրների շահերից:
«Հույս ունենք, որ «Զանգեզուրի միջանցք»-ը կդառնա խաղաղության միջանցք։ Թուրքիան և Ադրբեջանը գործադրում են բոլոր ջանքերը տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու համար», — եզրափակել է նա:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *