«Պատրաստվում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթը»․ Ուրսուլա ֆոն դեր Լեյեն
Եվրոմիությունը պատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթը, հայտարարել է Եվրոհանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ այսօրվա լիագումար նիստում։
«Անցյալ շաբաթ մենք ընդունեցինք պատժամիջոցների 15-րդ փաթեթը։ Այն ներառում էր Ռուսաստանի «ստվերային նավատորմի» և պատժամիջոցներից խուսափելու դեմ պայքարի միջոցներ։ Այժմ պատրաստվում է պատժամիջոցների 16-րդ փաթեթը»,- ասել է նա։