«Եթե այսպես գնա, Փաշինյանի մասին էլ շատ բան կպատմի»․ Հայկ Մարտիրոսյան

«Եթե այսպես գնա, Փաշինյանի մասին էլ շատ բան կպատմի»․ Հայկ Մարտիրոսյան
Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հովիկ Աղազարյանի հետ կատարվողը թեև արտաքինից նման է խեղկատակի հետ կատարվող խեղկատակության, բայց իրականում այն խորքում ահռելի կարևորություն ունեցող գործընթացներ է պարունակում:
Եվ նախկին նվիրյալ քպ-ական ականը սկսել է կարևոր բացահայտումներ անել դրա վերաբերյալ:
Իհարկե, քանի որ Աղազարյանը պատմություն չգիտե և քաղաքական պատմությունից ու քաղաքագիտական կանոններից հեռու է հազարավոր մաղոններով, նրան թվում է, թե ճշմարտությունը մաս-մաս բացահայտելու և ամենը բացահայտելու սպառնալիքներ հնչեցնելովիրեն կհաջողվի իրավիճակը վերահսկողության տակ պահել և վերջում ազատվել ծանր հետևանքներից: Նույնը թվում էր թեև ֆրանսիական հեղափոխության ամենաարյունարբու, ամենահզոր և ամենաինտելեկտուալ դեմքերից մեկին Ռոբեսպիերին: Եվ երբ Ռոբեսպիերը կոնվենտում հանդես եկավ ելույթով, որով սպառնաց բացահայտել իր գործընկերների շարքերում դավաճաններինդրանից հետո չկարողացավ ապրել անգամ մեկ շաբաթ: Նախ նրան ձերբակալեցին ընթացքում պոկելով ծնոտը, հետո գիլյոտին բարձրացրեցին: Մի գործիք, որով նա էր ավանդաբար իր հակառակորդների ուսերն ազատում նրանց գլուխների ծանրությունից:
Բացահայտելու սպառնալիքը հակառակ կողմում առաջ է բերում ոչնչացման սպառնալիք, որը, որպես կանոն, իրականացվում է: Մինչդեռ միանգամից և անսպասելի ու ամբողջական բացահայտումը հաճախ ապահովագրում է դա անողին և հաճախարդարացնում, թեև այդ վերջինը ոչ միշտ:
Աղազարյանն արդեն ակնարկել է, որ իր հետ հաշվեհարդար են տեսնում, որովհետև ինքը դեմ է Խաղաղության պայմանագրի առանձին կետերի: Դրանով նա ակնարկում է, որ անգամ իր պես հայուենահանձ-հայրենուրացի համար այդ պայմանագրում անընդունելի կետեր կան: Եվ ապա սկսել է պատմել իր գործընկերների մասին ու դա սկսել է, օրինակ, ըստ իր խոսքերի (ոչ բառացի, մոտավոր մեջբերում հաջորդիվ) Ռուբեն Ռուբինյանի քնկոտությունից, ծուլությունից ու ապիկարությունից խոսելով, դրան ավելացրել է բացահայտումներ համար մեկ ուսապարկի մասին, ապա խոստանում է «իրենցից մեկ աստիճանով ցածր» պատասխաններ տալ:
Եթե այսպես գնաապա նա Նիկոլ Փաշինյանի մասին էլ շատ բան կպատմի: Ու իր տեսակին համաձայն կբացահայտի ամեն բան: Իսկ դա իրական վտանգ է Փաշինյանի ու նրա ռեժիմի համար:
Աղազարյանը գնում է ինքնաոչնչացման ճանապարհով, որում նրան, կարելի է ենթադրել, մեծապես օգնելու են: Կա՛մ սրտի կաթվածը, կա՛մ ուղեղի կաթվածը, կա՛մ մի դժբախտ ավտոպատահար, կա՛մ էլ մեկ այլ դժբախտ մի դեպք:
Կա՛մ էլ նրան գործարք ակառաջարկվի` կանգ առնել և առայժմ լռել: Առայժմ: Մինչև կլռի հավերժ:
Հետաքրքիր է նաև, որ ցուցադրական պատիժներ են տրվում և մյուս բոլորին, ովքեր կհամարձակվեն տոտալիտար առաջնորդ հոր դեմ դուրս գալ: Ու Աղազարյանն ամեն ներքին ըմբոստություն կանխելու համար շատ հաջող ցուցադրական դեպք է լինելու»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *