ԲԱՔՈՒՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԽԱՂ Է ՍԿՍԵԼ. ՆՈՐԻՑ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն այսօր հերթական զառանցագին հայտարարությունն է արել Հայաստանի հասցեին:

Նա նշել է հայկական կողմի «ռազմաշինության քաղաքականության համար լուրջ սահմանափակումներ մտցնելու անհրաժեշտության մասին»։

«Ագրեսոր և օկուպանտ երկրների ռազմական պլանավորման մեջ որոշակի սահմանափակումների կիրառումը միջազգային հարաբերություններում հաստատված պրակտիկա է։ Օրինակ՝ նման միջոցներ են ներդրվել Երկրորդ համաշխարհային պատերազմից և Իրաքի դեմ իրաքա-քուվեյթյան պատերազմից հետո»,- հոխորտացել է ադրբեջանցի պաշտոնյան:

Ալիևի օգնականի պնդմամբ, «Հայաստանը՝ որպես ագրեսոր երկիր, նույնպես պետք է բախվի նմանատիպ սահմանափակումների»:

Բացի այդ, նա նշել է «Հայաստանին հարձակողական զենք մատակարարող երկրների պատասխանատվությունը դիտարկելու անհրաժեշտությունը»։

Ավելի վաղ, Ալիևյան ռեժիմի խամաճիկը հայտարարել էր, թե Ֆրանսիան, իբր, «մահաբեր» զենք է տրամադրել Հայաստանին:

Նա նաև նշել էր ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեության կասեցման անհրաժեշտության մասին՝ դա «մտահոգիչ» համարելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացի համար:
Գաղտնիք չէ, որ Բաքվի սպառնալիքները, հատկապես՝ սահմանին ԵՄ դիտորդների ներկայության մասով, ընդամենը պատրվակ են: Բանն այն է, որ ադրբեջանական կողմը եվրոպական դիտորների ներկայությունից ճնշվում է առաջին հերթին այն պատճառով, որ շարունակում է ռազմատենչ հայտարարություններ արել, իսկ նոր սադրանքների համար ՀՀ-ում ԵՄ առաքելությունը  լրջագույն զսպող գործոն է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/b0cdc095249c4a4b70cc1c9e31b69dd2?fbclid=IwY2xjawHIC_hleHRuA2FlbQIxMQABHQsiDWRj8xu2zh_MIvogQuMscmnaxB2HFZka8Hs3rdVWtuE3mDznhQc9Ww_aem_iP9yeN0gVEYBrPDNeK3vyw

© 2008 — 2021 «Հրապարակ օրաթերթ»

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *