«Սիրիայում հեղաշրջումը ծրագրել են ԱՄՆ-ն և Իսրայելը՝ «հարևան երկրի» աջակցությամբ»․ Խամենեի
Սիրիայում ռազմական հեղաշրջումը ծրագրված էր ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից՝ «հարևան երկրի» աջակցությամբ։ Այս մասին ժողովրդին ուղղված իր ելույթի ժամանակ հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։ «Իրանն ունի դրա ապացույցները»,- նշել է նա: Խամենեին հավելել է, որ Իրանի հետախուզությունը երեք ամիս շարունակ Ասադի կառավարությանը զգուշացրել էր սպառնալիքների մասին, բայց այդ զգուշացումներն անտեսվել են։