«Մարդիկ մի ամբողջ կյանք անց են կացրել գույքը թալանելու վրա». Վահագն Ալեքսանյան
«Թալանվածի հետբերման այն ծավալները, որ խոստանում էիք 2018-ին, 6 տարվա ընթացքում ապահովվեցի՞ք»,- նման հարց ուղղվեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանին: «Այդ ծավալներն ընթացքի մեջ են: Շատ դժվարել է այդ ծավալներն ապահովելը, որովհետև մարդիկ մի ամբողջ կյանք անց են կացրել այդ գույքը թալանելու վրա, այդ կյանքի կեսն էլ զուգահեռաբար անց են կացրել գույքը թալանելուց հետո պահելու հետքերը պարփակելու վրա: Ինչքան էլ մենք հիմա իրավապահներին քննադատում ենք, բայց եկեք ֆիքսենք, որ դոլարային միլիոնատերերը մի ամբողջ կարողություն են դրել, որ այդ գումարների հետքերը մաքսիմալ չերևան: Աշխարհի հզորագույն պետություններն են շատ հաճախ բախվում այն խնդրի հետ, որ գումարների հետքը գնում, կորում է»: