ՄԵՐ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱԶԱՆՈՎԱՆ…

Ջակոմո Ջիրոլամո Կազանովան (1725-1798) իր ծավալուն ինքնակենսագրական («Իմ կյանքի պատմությունը») գրքի լույս տեսնելուց հետո մտավ համաշխարհային պատմության մեջ` որպես անգերազանցելի կնամեծար ու սրտակեր գայթակղիչ։ Ինչպես հայտնի է պատմությունը կրկնվելու հատկություն ունի։ Իհարկե, հետագայում այն հաճախ ծաղրի ու ֆարսի տեսք է ընդունում։ 

ՔՊ-ական Հովիկ Աղազարյանի (հետայսու` հայկական Կազանովա) դեպքում, չարաճճի սատանայի ճուտիկը, իր նոր աճող պոզիկները ցույց տվեց երեսփոխանի անձնական սմարթֆոնի միջից։

Ինչպիսի էներգետիկա, ինչպիսի աշխատելու, արարելու (բառիս բուն ու փոխաբերական առումով) ցանկություն եւ վերջապեստեստոստերոնի ինչպիսի ցուցանիշներ, որը կարող է ռեկորդային դիտարկվել հաշվի առնելով ազգիս ընտրյալի տարիքը։ Ֆիգուրանտների թվում` էլ կանայք, էլ տղամարդիկ, էլ…

Մի քիչ շատ տարվեցինք։ Ինչպես ֆրանսիական ասացվածքն է ասում` վերադառնանք մեր ոչխարներին (revenons a nos moutons)։

Տարիներ առաջ, տխուր առիթի ժամանակ, հանդիպեցի մի հեռու ազգականիխոսք, զրույց։ Հարցրեցի ինչո՞վ ես հիմա զբաղվում։

Պատասխանեց, որ Վրաստանից ոչխարներ է ներկրում Հայաստան ու արտահանում Իրանի իսլամական հանրապետություն։ Զարմացա, բիզնես ոլորտի նման շեշտակի փոփոխության վրա։ Առաջներում` գազի, բենզինի հետ գործ ուներ։

Տեսնելով տարակուսանքս` ծիծաղեց.

  • Կարեւորը գումարն է։ Շահութաբերությունը շատ բարձր է։ Ամեն գլխից Սաշիկի «ատկատը» տալիս եմ ու ոչ մի խնդիր չունեմ։

Հարցրեցի.- անձամբ իրեն ե՞ս տալիս։ Զարմացած նայեց վրաս.- չէ, այ ախպեր, դրա համար հատուկ մարդիկ կան։

Տխուր ժպտացի.- դրա համար էլ մատաղի գառի գինը երեք անգամ թանկացրել եք։

Փաստորեներեսփոխանական յոթ տասնյակի մեջ ոչխարների թեման, դե կողքից էլ` ներկրվող, խփած մեքենաների թեման, ըստ Քննչական կոմիտեից եկող չար քամիների, մեր Կազանովան էր ապահովում։

Համոզված եմ, որ մնացած սֆերաները շատ, թե քիչ, բաժանված են մյուս ընտրյալների միջեւ։

«Տանիքություն» անելը ամենա ոչ ծախսատար գործունեություններից մեկն է։

Իհարկե լուրջ թեմաները ասֆալտ, շինարարություն, բուքմեյքերական, խաղային բիզնես, ձախ ծխախոտ ու ալկոհոլային խմիչքներ, բանկային համակարգ, դեղերի ներմուծում եւ այլն, եւ այլն գտնվում են ընտրյալներից ընտրյալներիէլիտայի ազդեցության ոլորտում։ Դե ոչխար-մոչխար, խփած ավտո-մավտո... Լաաավ, անուններ չտանք։ Ընտրյալն ընտրյալ է, հատկապես մեր խեղճուկրակ, կամ էլ ոչ այնքանընտրազանգվածի համար։ Սպիտակ վերնաշապիկ, փողկապ, կոստյում, փայլեցված կոշիկներ։ Մեկ-մեկ էլ փայլեցրած գլուխներ։

Երեսփոխանները վերջապես հնարավորություն են ստացել իրականացնել իրենց բոլոր մանկական երազանքներն ու փորձել հաղթահարել կյանքի ընթացքում առաջացած խնդրահարույց բարդույթները, ձեռք բերելովմեքենաներ, անշարժ գույք, ճանապարհորդություններ, հանդերձներ, հեղինակավոր ուսումնական հաստատությունների դիպլոմներ եւ այլն, եւ այլն։ Ազատ ժամանակը ծով, սնունդը որակով ու համարյա ձրի, դե էներգիան էլ անպակաս։

Պետք է դրվատանքի խոսքեր ասել Հակամենաշնորհային կոմիտեին, որը վերջապես «մեկ պայմանական Սաշիկին» վերածեց բազմաթիվ «տանիքատեր սաշիկների»։
Իսկ մնացյալը, ինչպես կասեր շեքսպիրյան Համլետը, լռություն է։ Մեր դեպքումոչ թե լռություն է, այլ սմարթֆոն է։ Այս դեպքում միայն մեր Կազանովայի բախտը չբերեց։ Մյուսները տեսնելով Կազանովայի խորհրդարանի առաջին շարքից վտարման ու նոր աքսորավայր-մենաստանի որբության ու մենության սահմռկեցուցիչ տեսարանը (իմիջիայլոց, ոհմակը ծեր գայլերին էր հեռացնում, որպեսզի նրանք սատկեն լքված ու վտարանդի) լծվեցին հեռախոսի հիշողության ոչնչացման գործին։ Իսկ ավելի արմատական տրամադրված հեռատեսներըուղղակի այն դրեցին մամլիչի տակ «թանկանոց» հիշողությունները վերածելով մետաղի թափոնների։

Ի տարբերություն ՔՊ-ականների, ցանկություն չկա հայկական Կազանովայի սիրային արկածները մեկնաբանել, դնել-վերցնել։ Ինչպես հարբած Շարիկովն էր Բուլգակովի «Շան սիրտը» ստեղծագործության մեջ գոռում. «Профессор, ну скажи ему, дело то молодое»։ Մի խոսքով` «ջահելություն» է արել։ Հատկապես, որ աշխատավարձը, պարգեւավճարները եւ այլն, եւ այլն, թույլ են տալիս տան հիփոթեքի մարման հետ միասին, նաեւ «ջահելություն» անել։
Այս կապակցությամբ մի հումոր պատմեմ, որն ունեցել է իրական նախապատմություն։

Լավրենտի Բերիան, ինչպես հայտնի էկնամոլ է եղել։ Նա ոչնչի առջեւ կանգ չէր առնում Մոսկվայի ամենագեղեցիկ կանանց հետ սիրային կապ ունենալու համար։ Ի տարբերություն Բերիայի, որն ուներ ոչ այնքան հաճելի արտաքին գնդլիկ կարճահասակ էր, մարշալ Ռոկոսովսկին բարձրահասակ, գեղեցկադեմ տղամարդ էր եւ բնականաբարկանանց սիրելին։ Երբ գեղեցկուհիներից մեկը մերժում է Բերիային եւ վերջինս իմանում է, որ նա նախապատվությունը տվել է մարշալին, սկսում է Ռոկոսովսկու շուրջ ինտրիգներ հյուսել։ Ամեն պատեհ առիթ օգտագործում է, որպեսզի Ստալինի մոտ փնովի զորավարին։ Անընդհատ մեղադրում է նրան անբարո արարքների մեջ։ Պատմում է, որ Ռոկոսովսկու պատճառով ընտանիքներ են քայքայվում, երիտասարդ աղջիկներ են դժբախտանում եւ պետք է հանուն կոմունիստական կուսակցության շարքերի անաղարտության խստորեն պատժել նրան։ Իսկ ավելի ճիշտ կլինի` գնդակահարել։

Առաջնորդը, ամեն անգամ ծխամորճը ծխելով, քթի տակ խորամանկորեն ժպտում էր ու ոչինչ չէր ասում, քանի որ բարձր էր գնահատում մարշալի ռազմավարական ու կազմակերպչական տաղանդը։ Բայց դե կպչուն Բերիայից դժվար էր ձերբազատվելը։ Հերթական անգամ, Բերիան խիստ վրացական շեշտադրումով ռուսերենով սկսում է հին երգը. Товарищ Сталин, Иосиф Виссарионович, что дэлат будэм. Опятъ этот неугомонный Рокоссовский чужих жон портит. Ստալինը նորից լուռ ծխում է իր ծխամորճը։ Բերիան մի քիչ անց նորից է մոտենում. Иосиф Виссарионович что дэлат будэм с Рокоссовским? Ստալինը հանում է բերանից ծխամորճն ու տխրությամբ ասում. Что будэм, что будэм. Завидоватъ будэм.

Ափսոս որ ոչ Նիկոլն է Իոսիֆ Ստալին, ո’չ էլ Աղազարյան Հովիկը` մարշալ Ռոկոսովսկի։ Իսկ Բերիաների պակաս ժամանակակից Հայաստանում, հաստատ չկա։

Հ․Գ.

Ի պատիվ Աղազարյան Հովիկի, որն իր «կենսուրախ» վարքագծով դրական ազդակներ հաղորդեց Հայաստանի 60+ տղամարդկանց եւ ինչու ոչնաեւ կանանց եւ ըստ որոշ կենսագրական տվյալների, կրթություն է ստացել Մոսկվայում, կառաջարկեի լսել ռուսական ռոքի լավագույն խմբերից մեկի «Նաուտիլուս Պոմպիլիուսի» «Կազանովա, Կազանովա» երգը։
 
https://youtu.be/Z5Lk_VCcIBg?si=h3ostb43ZpyG4UbT

ՀԳ1. Մեկ էլայս ինֆորմացիոն աղմուկի ու ուրիշի կեղտոտ սպիտակեղենի քուջուջի արանքում ուշադիր լինենք, որ ՔՊ-ական, ինչպես Աղազարյան Հովիկը կասեր, «պավլիկմորոզովները»` Տիգրանաշենը չսղղացնեն։ Թե չէ մանր եղջերավոր անասունների էմիգրացիան դեպի Իրանի իսլամական հանրապետություն, ի տարբերություն թափառող շների միգրացիայի դեպի Երեւան, ի՞նչ ճանապարհով են հետագա սերունդներն իրագործելու։

Աշոտ Նազարյան

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/9ecf89253e64fd546bb7b5696ffb47df?fbclid=IwY2xjawHEYZNleHRuA2FlbQIxMQABHcFF3_cn5Jqq2nNbZnvwSHW3-fB6ARriZLkW5StFuMmQbFeGq8rQyZlVsA_aem_bo6rl2dIN29MySEIzAu-Yw

© 2008 — 2021 «Հրապարակ օրաթերթ»

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *