ԵԹԵ ԱՌԱՋ ՆԱԽԿԻՆՆԵՐԻ, ԱՅՍՕՐ ԿՆՈՋ ԳԱԼՈՎ Է ՎԱԽԵՑՆՈՒՄ

Հրապարակ» -ը գրում է. «Իշխանական թիմում խոսում են, որ հաջորդ ընտրություններում իշխանության ցուցակը գլխավորելու է վարչապետի կինը` Աննա Հակոբյանը»։ Այստեղ երկու ուշադրության արժանի կետ կա։ Մինչ Հովիկ Աղազարյանի «ոտ ու ձեռը կապել են», որ տեղեկատվական արտահոսք չլինի, թիմում դեռ շարունակվում է արտահոսքը։ Այդ մասին չի՞ մտածում արտահոսքի կանխարգելման հանձնաժողովը՝ Փաշինյանի գլխավորությամբ, թե՞ դա պետական անվտանգության հետ կապ չունի, ինտիմ բնույթի հարց է։ Ինչու՞ չեն անհանգստանում այդ մասին՝ թիմի անդամների  հեռախոսների առգրավման կամ մի այլ գործողության  տեսքով։

Մի՞թե պարզ չի, որ արտահոսքերի մեծ մասը իրենք են բաց թողնում՝ միտումնավոր։ Աննա Հակոբյանի իշխանության ցուցակը գլխավորելու հարցը  Նիկոլ Փաշինյանի ձեռագիրն է։ Անգամ հիշեցման կարիք չկա, թե քանի՜ տարի էր Նիկոլ Փաշինյանը  հանրությանն ահաբեկում նախկինների իշխանության գալու թեմայով։ Մանրամասները չհիշեցնեմ, դուք ինձնից լավ կհիշեք․ մարդիկ ասում էի՝ հա, Նիկոլին չենք ուզում, բայց որ պատկերացնում ենք նախկիններն են գալու, ավելի լավ է՝ թող ինքը մնա։ Սա մի փոքրիկ դրվագի հիշեցում է։ Մնացածը դուք թարմացրեք ձեր ուղեղում։ Յոթ տարվա մեջ այդ թեման կորցրել է իր արդիականությունը, հիմա նախկինների նկատմամբ այդ վախը չկա, որովհետև Նիկոլ Փաշինյանը նախկիններին խփել-անցել է․․․ Դա է պատճառը, որ եթե առաջ նախկինների գալով, այսօր կնոջ գալով է վախեցնում։ Ինքը շատ լավ է տիրապետում, թե հանրությունն ինչպես է վերաբերվում իր կնոջը։ Նման պարագայում մարդիկ կմտածեն՝ ավելի լավ է Նիկոլը մնա, քան Աննան գա։ Բայց կա վտանգ, հանրությունը կարող է մտածել, որ ով ուզում է թող գա, միայն թե Աննա Հակոբյանը չգա։ Այստեղ Փաշինյանը կկանգնի կոտրած տաշտակի առաջ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *