«Մենք պատգամավորներ ենք, ըստ էության, չունենք անձնական կյանք, անձնական տվյալներ». Արթուր Հովհաննիսյան (տեսանյութ)

«Մենք պատգամավորներ ենք, ըստ էության, չունենք անձնական կյանք, անձնական տվյալներ». Արթուր Հովհաննիսյան
«Մենք ԱԺ պատգամավորներ ենք, մենք չունենք, ըստ էության, անձնական կյանք, անձնական տվյալներ և այլն»,-Խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ԱԺ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանի հեռախոսից անձնական բնույթի տվյալների հանրայնացմանը: «Մենք հանրային գործունեություն ենք ծավալում և պարտավոր ենք մեր հանրային գործունեության մեջ լինել հնարավորինս բարեվարք, էլ չեմ խոսում պետական անվտանգությանը վերաբերող նյութերի մասին: Ես կարծում եմ, որ որևէ մեկի իրավունքը չի խախտվել, անձնական կյանք մտնելու մասին խոսք բացարձակապես չկա: Խոսքը վերաբերում է արտահոսքեր կազմակերպելուն և հանրության բարոյական նորմի կոպտագույն խախտմանը՝ «Քաղաքացիական պայմանագի» խմբակցության և կուսակցության անդամ լինելով և սեփական դեմքով հանդես գալու հանգամանքներում»: Հովհաննիսյանը հավելեց, որ որպես ՀՀ քաղաքացու քվե ստացած ուժ, պետական անվտանգությանը վերաբերող այդ ինֆորմացիաները ստանալով, չէին կարող դրանով չկիսվել հանրության հետ: «Մենք հանրությանը տեղեկացնում ենք էն տեղեկատվության մասին, որը մենք ստացել ենք»,- ասաց Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ «որևէ օրենքի խախտում չի եղել, ամեն բան տեղի է ունեցել դատական թույլտվությունների շրջանակներում»:

Հիշեցնենք՝ Վարչության որոշմամբ Հովիկ Աղազարյանն հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *