«Գիտեմ, կլինեն մարդիկ, ովքեր կասեն՝ սուգդ սգա»․ զոհվածի մայր

«Գիտեմ, կլինեն մարդիկ, ովքեր կասեն՝ սուգդ սգա»․ զոհվածի մայր
Մարզահամերգային համալիրում ընթացող մեծ հավաքի ժամանակ ելույթ ունեցավ նաև նահատակ հերոս Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղիկ Գալեյանը։ Նա կոչ արեց պայքարել վաղվա օրվա համար, լինել պահանջատեր․ «Գիտեմ, համոզված եմ՝ կլինեն մարդիկ, կասեն՝ սուգդ սգա։ Հավատացե՛ք, սուգը սգալու հնարավորությունից էլ են մեզ զրկել․․․ Մեր որդիներին են սպանել, մեր հայրենիքն են հանձնել․ բոլորս պետք է լինենք պայքարի առաջնագծում։ Սրբազան պայքարը պետք է ավարտվի հաղթանակով։ Պետք է հաղթենք, որ ձեր զավակներն ապրեն, որ դուք չզգաք այն ցավը, որ զգում ու զգացել ենք մենք»,- նշեց նա։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *