«Մնում է՝ Փաշինյանը հերոսներ հռչակի Խաչատուր Սուքիասյանին, Սամվել Ալեքսանյանին»․ Ոսկան Սարգսյան
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը փոխանակ Հայաստանի հիմնախնդիրներով զբաղվի, շարունակում է հանրությանը սխալ, ապակողմնորոշող թեզեր ներկայացնել։ Նա Ֆեյսբուքում գրել է. «Իմ թեզն այն է, որ հերոսությունը պետք է առօրեականացվի»։ Նա հավելել է` առօրյայի մեջ հերոսանալու բանաձևեր պետք է ունենալ, օրինակ, շատ հարկեր վճարելը, շատ աշխատատեղեր ստեղծելը և այլն։ Այս տրամաբանությամբ Նիկոլ Փաշինյանը կարող է հերոսներ հռչակել Խաչատուր Սուքիասյանին, Սամվել Ալեքսանյանին, Նարեկ Նալբանդյանին։ Իրականում հերոսությունը առօրեականացնելը, սուրբ Արարատ լեռան պաշտամունքը Արագածով, հայ ժողովրդի պատմություն առարկան Հայաստանի պատմությամբ փոխարինելը գաղափարախոսության ոլորտում շարունակվող կապիտուլյացիայի դրսևորումներ են»։