«Հերի՞ք չէ մարդկանց՝ առանց այն էլ ոչ դյուրին կյանքը դժվարացնեք»․ Սեյրան Հայրապետյան
Արցախի ԱԺ պատգամավոր Սեյրան Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչ գալիս է՝ սովորական ժողովրդի գլխին է գալիս։ Արդեն 24-րդ մարդն է մոտենում համապատասխան տերմինալին` երթուղայինի կտրոն վերցնելու համար ու ձեռնունայն հետ դառնում։ Նրանցից 8-ի հեռախոսը նույնիսկ հավելված ներբեռնելու ֆունկցիա չունի (կոճակով է)։
Մնում է միայն ասել. Ա ԷՇԻ ՏՂԵՔ, հերիք չէ այս մարդկանց՝ առանց այն էլ ոչ դյուրին կյանքը դժվարացնեք»։