«Հերոսներ ունենալը վկայում է հմուտ կառավարման բացակայության մասին»․ Արմեն Մարտիրոսյան
Հրատարակիչ, հասարակական գործիչ Արմեն Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հերոսն այն հավատով ու նպատակասլաց մարդն է, որն ստիպված արել է խիզախ ու կարևոր քայլ, շատ դեպքերում՝ իր կյանքի գնով, քանի որ իր ղեկավարը, կամ ղեկավարի ղեկավարը իրենց գործը չեն արել կամ արել են թերի: Ինստիտուտներ (կայուն կանոններ, նորմեր և մեխանիզմներ, որոնք կարգավորում են մարդկանց վարքագիծը) ունեցող երկրներում, որպես կանոն, հերոսներ չկան կամ քիչ են լինում: Օրինակ՝ հրշեջի կամ փրկարարի աշխատանքը նույնպես վտանգներով լի է, բայց համապատասխան հանդերձանքը, գիտելիքը, տարբեր սարքավորումներ ու տեխնոլոգիաները և ամենակարևորը՝ հմուտ կառավարումը նրանց կյանքը կորցնելու կամ հաշմանդամ դառնալու ռիսկը էապես նվազեցնում են: Ցավոք, այդպես չէր մեր բանակում: Պատճառների մասին՝ հետո:
Բոլոր հերոսներին փառք, բայց հերոսներ ունենալը խոսում է հմուտ կառավարման բացակայության մասին, որի հետևանքով հերոսը, իր բարձր արժեհամակարգից ելնելով, արել է հերոսություն»։