ՀԾԿՀ նախագահը չի բացառել էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր բարձրացումը

Ցանկացած ներդրում անմիջապես լրացուցիչ բեռ է դառնում հաջորդ տարվա էլեկտրաէներգիայի սակագնի վրա։ Եվ այդ գործընթացն անվերջ զսպելն անհնար է։ Այս մասին նոյեմբերի 6-ին խորհրդարանի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հայտնել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը՝ պատասխանելով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանի հարցին։

Հարցին, թե արդյոք առաջիկայում սպասվում է էլեկտրաէներգիայի սակագների բարձրացում, ՀԾԿՀ նախագահը պատասխանել է. «Մինչ օրս մեզ հաջողվել է էլեկտրաէներգիայի սակագինը պահպանել նույն մակարդակում։ Հենց հիմա, մեր լիազորություններին համապատասխան, մինչև դեկտեմբերի վերջ պետք է հայտարարենք գալիք տարվա էլեկտրաէներգիայի սակագների չափերը։ Մեր մասնագիտական ստորաբաժանումներն այժմ զբաղվում են այդ հարցով։ Մենք կկատարենք բոլոր անհրաժեշտ հաշվարկները և սահմանված ժամկետում հստակ պատասխան կտանք։ Իհարկե, ես սակագինն անհիմն բարձրացնելու մտադրություն չունեմ։ Բայց այն կարող է ինչպես բարձրանալ, այնպես էլ նվազել։ Ցանկացած բարձրացում որպես աղետ դիտարկելը… Օրինակ՝ բավական է, որ մեր երկրում գազի գինը բարձրանա, և էլեկտրաէներգիայի սակագինը նույնպես համամասնորեն կբարձրանա։ Ի դեպ, ներդրումները ևս նման ազդեցություն են ունենում սակագնի վրա»։

Պաշտոնյան նշել է, որ երկար տարիներ, չնայած ներդրումային ծրագրերի իրականացմանը, սակագները չեն բարձրացվել։

«Իսկ թե ինչպես կդասավորվի իրավիճակը հետագա տարիներին, դեռ կտեսնենք», - հավելել է Մեսրոպյանը։

Հին Հայաստանի մշակութային Ժառանգությունը՝ Աթենքի Ակրոպոլիսի թանգարանումԿԳՄՍ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հետևելու բարեկարգման աշխատանքներին2027 թվականին ԿԳՄՍ նախարարությանը նախատեսվում է հատկացնել ավելի քան 435 մլրդ դրամ․ ԱնդրեսյանՓաշինյանը կմասնակցի G20-ի նիստինԻշխանությունները մտադիր են վերացնել պետական ծառայողների «Սոցիալական փաթեթ» ծրագիրըՆախօրեին բանակում մահացած զինծառայողը 19 տարեկան էր, ապրում էր մեծ եղբոր ու մոր հետՀայաստանն օգնություն է խնդրել Թուրքիայի հետ սահման տանող ճանապարհներին աշխատանքներ իրականացնելու համարԱնդրոգենային ընկալիչների քայքայումը նվազեցրել է PSA-ն՝ ուռուցքի երկու մուտացիայի դեպքում․ JCOԱնհայտ կորածների 1000 դեպքերից որևէ մեկի շուրջ որևէ առաջընթաց չկա. ԿԽՄԿ պաշտոնյաՓաշինյանը հրաժարվել է նշել Եվրոպայում համասեռամոլ ներկայացող քրեական հեղինակությունների անուններըՏԿԵ նախարարությանը 2027 թվականին հատկացումները կավելանան 37 մլրդ դրամով«Ազերիից եղբայր դուրս չի գա». Թուրքիայում կատաղած են ադրբեջանցի մարզիկի հայհոյանքիցԳագիկ Ծառուկյանի գործերը՝ ժամանակից վեր և սերունդներին փոխանցվող արժեքներՆոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր. «Ուժեղ Հայաստան»Քո հաշվի՞ն եմ առել. Արսենյանը լրագրողի` ինչպե՞ս եք Դուբայում տներ ձեռք բերել Մահացել է Լիդիա Ֆեդոսեևա-ՇուկշինանՃապոնիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել․ տուժել է առնվազն 20 մարդԳազայի հատվածում ավերված շենքերի և տեղահանվածների վրանների ֆոնին միաժամանակ 250 զույգի ամուսնության արարողություն է տեղի ունեցելԹուրքիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Ադրբեջանին՝ Արցախի օկուպացիայի վեցերորդ տարեդարձի կապակցությամբCNN. UFC-ի ղեկավար Դանա Ուայթը հրաժարվել է դառնալ Թրամփի մամուլի քարտուղարըԽոշոր հրդեհ Սպիտակում. 1 քաղաքացի տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է«Փաստ». Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբերՕրվա հանդիպումների անոնսԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքներըՎրաստանում սահմանափակել են կցորդիչով և կիսակցորդիչով մեքենաների երթևեկությունը ՌԴ–ն Հայաստանին կապող ավտոճանապարհինԱԺ աշխատակազմի վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն կանցկացվիՎանի Աղթամար կղզի 2026–ի առաջին 9 ամսում 250 հազար հոգի են այցելելԱջակցել և շարունակելու եմ աջակցել Հայաստանին. Ուրուգվայի Պատգամավորների պալատի ներկայացուցիչ