Այս 27 տարիները հոգևոր «ընդունելի տարվա» հռչակման տարիներ են. Հայրապետական մաղթանք` Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության տարեդարձի առիթով

Հայրապետական մաղթանք Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Նոյեմբերի 1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Սուրբ Պատարագի ավարտին կատարվեց Հայրապետական մաղթանք: Ընկալյալ կարգի համաձայն հավատացելոց երկրպագության համար դուրս էր բերվել նաև Սկևռայի սրբոց մասանց պահարանը։

Սրբազան արարողությանը ներկա էին Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ և ուխտավոր հայորդիներ:

Պատարագիչն էր Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:

Պատարագիչ Սրբազանն իր քարոզում շնորհավորեց Ամենայն Հայոց Հայրապետին օծման ու գահակալության տարեդարձի կապակցությամբ և անդրադարձավ Վեհափառ Հայրապետի հոգևոր, մշակութային, կրթական ու եկեղեցաշեն գործունեությանը՝ ի մասնավորի նշելով. «Այսօր ազգովի տոնում ենք գահակալության 27-րդ տարեդարձը Հայոց Հոր՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարք Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի։ Մեծագործ հայրապետներից մեկը, ով լսեց Տիրոջ պատվիրանները և կատարեց դրանք և, ըստ Տիրոջ խոսքի, արժանացավ ավելիին՝ կանչվելով առաքելահաստատ Աթոռին բարձրագույն ծառայության:

Քսանյոթ տարի... Սա ժամանակի մի մեծ հանգրվան է, որն իր մեջ ամփոփում է ոչ միայն մեկ հայրապետի կյանքն ու ծառայությունը, այլև մեկ ժողովրդի, մեկ սերնդի նորագույն պատմության ամենահուզումնալից, վերելքներով ու հավատի հաղթանակներով լի շրջանը: Հայրապետը Լուսավորչի գահը ստանձնեց մի ժամանակաշրջանում, երբ Հայաստանն ու հայությունը նոր էին ոտք դրել անկախության դժվարին ճանապարհին: Այս 27 տարիները եղան ամբողջական նվիրումի, ամենօրյա աղոթքի, անխոնջ աշխատանքի և հայրենասիրության մի մեծ մատյան, որի ամեն էջը վկայություն է»։

Անդրադառնալով վերջին տարիներին Հայրենիքի և Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերներին՝ Սրբազան Հայրը նշեց․ «Այսօր, այս սուրբ խորանի առջև, ի դեմս Հայրապետի, կենդանանում է մարգարեի խոսքը. «Տիրոջ Հոգին ինձ վրա է, դրա համար իսկ նա օծեց ինձ՝ ավետարանելու աղքատներին, բժշկելու սրտով բեկվածներին, գերիներին ազատություն քարոզելու և կույրերին՝ տեսողություն, հռչակելու Տիրոջ ընդունելի տարին…» (Եսայի 61:1):

Այս 27 տարիները հոգևոր «ընդունելի տարվա» հռչակման տարիներ են: Չնայած պատերազմներին, տնտեսական դժվարություններին, հոգևոր ու քաղաքական ցնցումներին՝ Հայրապետն անխոնջ կերպով իր ուսերին կրում է պատասխանատվության այս խաչը՝ աղոթելով ժողովրդի բարօրության, հայրենիքի խաղաղության և եկեղեցու միասնության համար: Քսանյոթ տարվա հայրապետական խաչ՝ ի սպաս ժողովրդի, աստվածային հանձնառության իրագործում՝ գործով ու կյանքով»։

Վերջում Մուշեղ Սրբազանը դիմելով ներկաներին՝ հորդորեց միասնաբար ախղոթել Երկնավոր Տիրոջը, որ Իր անպարտելի Աջով հաստատուն պահի մեր Սուրբ Եկեղեցու հիմերը, խաղաղություն շնորհի մեր հայրենիքին, և երկար, արգասաբեր ու քաջառողջ տարիներ պարգևի մեր Հոգևոր Հորը, որպեսզի նրա հայրապետական գավազանը շարունակաբար առաջնորդի հայ ժողովրդին դեպի փրկություն ու հավիտենականություն:

Այնուհետև Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Իջման Սուրբ Սեղանի առջև կատարվեց Հայրապետական մաղթանք՝ հանդիսապետությամբ Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի։

Ներկաներն աղոթք բարձրացրեցին առ Աստված` Ամենայն Հայոց Հայրապետության, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության ու պայծառության, ինչպես նաև Նորին Սրբության քաջառողջության, կենաց արևշատության և բազմամյա գահակալության համար:

Հին Հայաստանի մշակութային Ժառանգությունը՝ Աթենքի Ակրոպոլիսի թանգարանումԿԳՄՍ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հետևելու բարեկարգման աշխատանքներին2027 թվականին ԿԳՄՍ նախարարությանը նախատեսվում է հատկացնել ավելի քան 435 մլրդ դրամ․ ԱնդրեսյանՓաշինյանը կմասնակցի G20-ի նիստինԻշխանությունները մտադիր են վերացնել պետական ծառայողների «Սոցիալական փաթեթ» ծրագիրըՆախօրեին բանակում մահացած զինծառայողը 19 տարեկան էր, ապրում էր մեծ եղբոր ու մոր հետՀայաստանն օգնություն է խնդրել Թուրքիայի հետ սահման տանող ճանապարհներին աշխատանքներ իրականացնելու համարԱնդրոգենային ընկալիչների քայքայումը նվազեցրել է PSA-ն՝ ուռուցքի երկու մուտացիայի դեպքում․ JCOԱնհայտ կորածների 1000 դեպքերից որևէ մեկի շուրջ որևէ առաջընթաց չկա. ԿԽՄԿ պաշտոնյաՓաշինյանը հրաժարվել է նշել Եվրոպայում համասեռամոլ ներկայացող քրեական հեղինակությունների անուններըՏԿԵ նախարարությանը 2027 թվականին հատկացումները կավելանան 37 մլրդ դրամով«Ազերիից եղբայր դուրս չի գա». Թուրքիայում կատաղած են ադրբեջանցի մարզիկի հայհոյանքիցԳագիկ Ծառուկյանի գործերը՝ ժամանակից վեր և սերունդներին փոխանցվող արժեքներՆոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր. «Ուժեղ Հայաստան»Քո հաշվի՞ն եմ առել. Արսենյանը լրագրողի` ինչպե՞ս եք Դուբայում տներ ձեռք բերել Մահացել է Լիդիա Ֆեդոսեևա-ՇուկշինանՃապոնիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել․ տուժել է առնվազն 20 մարդԳազայի հատվածում ավերված շենքերի և տեղահանվածների վրանների ֆոնին միաժամանակ 250 զույգի ամուսնության արարողություն է տեղի ունեցելԹուրքիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Ադրբեջանին՝ Արցախի օկուպացիայի վեցերորդ տարեդարձի կապակցությամբCNN. UFC-ի ղեկավար Դանա Ուայթը հրաժարվել է դառնալ Թրամփի մամուլի քարտուղարըԽոշոր հրդեհ Սպիտակում. 1 քաղաքացի տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է«Փաստ». Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբերՕրվա հանդիպումների անոնսԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքներըՎրաստանում սահմանափակել են կցորդիչով և կիսակցորդիչով մեքենաների երթևեկությունը ՌԴ–ն Հայաստանին կապող ավտոճանապարհինԱԺ աշխատակազմի վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն կանցկացվիՎանի Աղթամար կղզի 2026–ի առաջին 9 ամսում 250 հազար հոգի են այցելելԱջակցել և շարունակելու եմ աջակցել Հայաստանին. Ուրուգվայի Պատգամավորների պալատի ներկայացուցիչ