Յամալը կրկնեց Մբապեի ռեկորդը Չեմպիոնների լիգայում
Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» եւ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի եզրային հարձակվող Լամին Յամալը կրկնեց ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի («Մոնակո»/ՊՍԺ/ «Ռեալ Մադրիդ») ռեկորդը Չեմպիոնների լիգայում՝ 19 տարեկանում խփելով 13 գոլ գլխավոր եվրագավաթային մրցաշարում, հաղորդում է Eurofoot-ը։
Երրորդ տուրում «Բարսելոնան» Փարիզում 2:4 հաշվով պարտվել է Ֆրանսիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ին, Յամալը խփել է 1 գոլ։
ՊՍԺ-ի դեմ հանդիպումը 200-րդն էր Յամալի պրոֆեսիոնալ կարիերայում։