«1966թ-ին Արցախը ցնցվել էր ադրբեջանցի Արշադի կողմից 2-րդ դասարանի աշակերտ Նելսոն Մովսիսյանի դաժան սպանությունից». Արսեն Ղազարյան

«Սրբազան պայքարի» գործով անցնող ակտիվիստ, ուսուցիչ Արսեն Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մոտ կես դար առաջ 1966թ-ին, Արցախը ցնցվել էր ադրբեջանցի ստահակ Արշադի կողմից ազգային հողի վրա կատարված 2-րդ դասարանի աշակերտ Նելսոն Մովսիսյանի դաժան սպանությունից:
Նելսոնի հայրը՝ Բենիկ Մովսիսյանը, սովխոզի գլխավոր գյուղատնտեսն էր: Ծննդով Բերդաշեն գյուղից էր, ընտանիքով ապրում էին Կուրոպատկինո տեղամասում: Ոճրագործ Արշադի հայրը ժամանակին մուսավաթական է եղել ու շատ հայերի գլուխ է կերել, որի համար բանտարկվել էր 1930-ական թվականներին: Արշադի մոր կարծիքով՝ ամուսնուն բանտարկել էին հայերի մատնությամբ: Այդ տրամաբանությամբ էլ որդուն վրեժխնդրության է մղել:
Մինչև երեխայի սպանությունն Արշադը առևրևույթ Բենիկի հետ ընկերություն էր անում: Իրար հյուր էին գնում: Երբեմն միասին ընտանիքներով այցելում էին Բենիկի ծննդավայրը՝ Բերդաշեն: Բայց այդ մոտիկությունն անվտանգության երաշխիք չէր: Թուրքի համար միևնույն է, թե ով է հերթական զոհը. մտերի՞մը, թե՞ անծանոթը: Միայն հայ լինի: Միայն սիրտը հովացնի հայի արյուն թափելով:
Նելսոնը դպրոցից տուն էր դարձել, իր ձեռքով ճաշը տաքացրել ու կերել: Դասերը սովորելուց հետո հեծանվով դուրս եկել գյուղամեջ, որտեղ նրա հասակակիցներն էին խաղում: Օրվա երկրորդ կեսին երեխան անհետացել է...
Ընկերների հետ խրախճանք կազմակերպած ադրբեջանական դպրոցի տնօրեն Արշադ Մամեդովը, նկատելով տղային, մոտ էր կանչել նրան և հանկարծակի հարվածելով գլխին գետնին տապալել։ Կացիններով, դանակներով զինված չորս ադրբեջանցին Մամեդովի գլխավորությամբ, տղային խաչում են ինչպես Քրիստոսին՝ ձեռքերն ու ոտքերը մեխելով ծառին, կոտրում են երեխայի գլուխը, հանում աչքերը ու բզկտելով մարմինը խաչ են խարանում մարմնի վրա։
Այդ տարիներին Արցախի հայերի նկատմամբ բռնությունները սովորական բնույթ էին կրում։ Բռունցքներն ու ատամները սեղմած արցախցիները լռում էին գիտակցելով, որ պաշտոնական Բաքվին միայն առիթ էր պետք հայկական ազգաբնակչության շրջանում զանգվածային ձերբակալություններ անելու։ Բայց փոքրիկ Նելսոնի՝ մարզային դատախազության ուղղությամբ գնացող ու արցունքն աչքերին՝ «Հայե՜ր, մինչև ե՞րբ մենք լռենք, արթնացե՜ք, հայե՜ր» կրկնող, վշտից խելագարված հոր պատկերը արցախցիների համբերության բաժակի վերջին կաթիլը դարձավ։ Փողոցներ դուրս ելած հազարավոր քաղաքացիներ շրջափակել էին իրավապահ մարմինների շենքը և պահանջում էին արդարություն ու պատիժ մարդասպաններին։ Խռովության ալիքը պատել էր Արցախի բոլոր շրջանները, որտեղից մարզի մայրաքաղաքի ուղղությամբ արագորեն շարժվում էին գյուղատնտեսական գործիքներով զինված գյուղացիներ։
Ստեփանակերտի կայազորը լրիվ մարտական պատրաստության էր բերվել։ Մոսկվայից ժամանել էր հատուկ հանձնաժողով։ Բոլոր այս միջոցառումները վկայում էին, որ իշխանությունները բացահայտ ձգտում են խուսափել աղմուկից, քանի որ իրադարձությունները կարող էին միջազգային անցանկալի արձագանք առաջացնել։ Կրքերը հանդարտեցնելու համար հանցագործներին ձերբակալեցին։ Բայց հետաքննությունը, որը վարում էին Բաքվի դատախազության ներկայացուցիչները, ձգձգվեց 9 ամիս, չնայած ավելի քան բավարար փաստեր, հանցանշաններ ու ապացույցներ կային։
Զգացվում էր, որ Բաքվում փորձում էին դատավճիռը մեղմացնել։ Տասնյակ-հազարավոր ստեփանակերտցիներ, որ 1967թ. հուլիսին հավաքվել էին քաղաքային զբոսայգում, շունչները պահած՝ սպասում էին արդարացի որոշման։
Ոչ մեկը չէր կասկածում, որ գnդակահարությունն անխուսափելի է: Ազգայնական հողի վրա իրագործված առավել դաժան սպանությունը պատժի այլընտրանք չուներ, մանավանդ, երբ դպրոցի տնօրենն է կազմակերպել իր աշակերտի գազանաբարո սպանությունը։ Ու հանկարծ դատարանի դահլիճից դուրս եկած ղարաբաղյան միլիցիայի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը մոտ կանգնած քաղաքացիներին շշուկով ասաց, որ գնդակահարությունը փոխարինվել է մի քանի տարվա պայմանական ազատազրկմամբ, իսկ հանցագործներին դուրս են տանում «հետնամուտքով» և Բաքուն կլինի նրանց կալանավորման հանգրվանը, որտեղ էլ նրանք իրենց «պատիժը» կկրեն։ Նա նաև տեղեկացրեց, որ Մամեդովի կինը դատարանում ամուսնուն հայտնել էր. «Մի՜ վախեցիր, Արշա՜դ, ես քո քաշով ոսկի եմ տվել քո ազատության համար»: Ամբոխն ալեկոծվեց։ Ու պատահեց անխուսափելին...
Ճեղքելով միլիցիայի շրջափակումն ու կոտրելով դռները՝ տասնյակ զայրացած արցախցիներ Ջոն Օգանովի գլխավորությամբ, ներխուժեցին դատարանի դահլիճ և, արհամարհելով կրակահերթերը, ձեռնամարտի բռնվեցին Ադրբեջանի ներքին գործերի նախարարության աշխատակիցների հետ, որոնք փորձում էին կտրել քաղաքացիների ճանապարհը։
Արյունահեղ կարճ մարտից հետո շրջափակում կատարած ջոկատի մի մասին զինաթափ արեցին, մյուսներին ցրեցին: Բայց հանցագործներն արդեն դահլիճում չէին: Ի պատասխան բղավոցների՝ «Որտե՞ղ է Արշադը, ո՞ւր է անհետացել», սարսափով համակված ադրբեջանցի միլիցիոները լուռ ցույց տվեց պահեստային ելքը: Ադրբեջանական իշխանության ներկայացուցիչները փորձում էին ետնամուտքով փախցնել և փաստացի ազատել պատժից արյունարբու մարդասպաններին։ Հանցագործներին և դատավորներին բռնեցին այն պահին, երբ նրանք աճապարանքով մեքենա էին նստում պատրաստվելով հարևան ադրբեջանաբնակ Աղդամ ճանապարհվել: Ստեփանակերտցիներից մեկը մեքենայի վրա բենզին լցրեց, երկրորդը նետեց վառվող ջահը: Լսվեց պայթյունի խլացուցիչ ձայն, որից հետո Ստեփանակերտն իսկական մարտի դաշտի վերածվեց: Հազարավոր ստեփանակերտցիներին ցրելու համար, որոնք «Հայաստա՜ն, Հայաստա՜ն» էին վանկարկում, ջրցան մեքենաներ էին բերել:
Ժողովրդական դատարանի դատավճիռը սրբագրվեց ժողովրդական դատաստանով: Նելսոնի հայրը, Համբարձում պապը, կանայք, համագյուղացիները նետվեցին մարդասպանների վրա: Պահակախումբը կրակ բացեց օդում, այնուհետև՝ ուղիղ հայերի վրա, սակայն դա չփրկեց հանցագործներին ու չկանգնեցրեց արդարություն ակնկալող հայերին։
Հուլիսի 8-ին ադրբեջանական իշխանությունը կազմակերպում է հանդիսավոր թաղում ադրբեջանցի մարդասպանների համար, որին մասնակցում են Իսկենդերովը, Ալիխանովը, հոգևոր դասի առաջնորդներ: Թաղումը, որ կայացավ Արշադի ծննդավայր Մարտունու շրջանի Ղարադաղլու գյուղում, վերածվեց հակահայկական ցույցի: «Մեր երեք որդիների կորսված կյանքի համար պատասխան կտան երեք հազարները… Մենք գիտենք ինչպես վրեժխնդիր լինել»,- այս կարգի խոսքեր են ասել ադրբեջանցի ղեկավարները, որին հետևել է տևական հայասպանության մի շրջան»։

Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանում կբացվի «Ապագայից հետո» բազմադիսցիպլինար ցուցահանդեսըՄխիթարյանը հանճարեղ փոխանցում կատարեց․ Աուգուստոն՝ Չեմպիոնների լիգայում հաղթանակի մասինՊետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան ԱբրահամյանԽաղաղության համաձայնագրի ստորագրումը մինչև 2031 թվական ձգելը մեր պլանների մեջ չի մտնում. ՓաշինյանԽորհրդարանում, իմ տպավորությամբ, ոչ միայն կառավարական ուժերի կողմից, շատ մեծ հետաքրքրություն կա խաղաղության համաձայնագրի շուրջ. Միրզոյան Հիմա Հայաստանում ներքաղաքական ապակայունացման երրորդ փորձն է նախապատրաստվում, որը լայնորեն կիրառվող գաղտնի պլանի մի մասն է. ՓաշինյանՀայաստանի բնակչության մինչև 15 տոկոսը կախված է ՌԴ-ից ֆիզիկական անձանց փոխանցումներից. Եվրասիական վարկանշային գործակալություն Պատրաստ ենք սառեցնել ռшզմական գործողությունները ներկայիս ռшզմաճակատի գծում. ԶելենսկիԲելառուսը սրբորեն կատարում է ԱՄՆ-ին տված իր խոստումները. ԼուկաշենկոԸնդդիմությանը կփորձենք համոզել, որ Սահմանադրության փոփոխությունը կարևոր է, եթե չստացվեց՝ կարող է գնանք արտահերթ ընտրությունների. ՓաշինյանՉեմպիոնների լիգա․ Օրվա հանդիպումներըՅամալը կրկնեց Մբապեի ռեկորդը Չեմպիոնների լիգայումԻնչու է 40 թիվը հատուկ տեղ զբաղեցնում հայերի ծննդյան և հրաժեշտի ծեսերում. The ConversationԱյսօր առավոտյան երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանըԹրամփը կարծում է, որ խաղաղության համաձայնագիր կնքելու համար պարտադիր չէ Պուտինի և Զելենսկու անձնական հանդիպումըԲաքուն շարունակում է բարձրացնել ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը․ Միրզոյան«TRIPP» նախագիծը նախատեսված է քաղաքացիների կյանքը բարելավելու և հեշտացնելու համար․ ՄիրզոյանՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի թիվ 17 հատուկ դպրոցումԸնտրվեցի COP17-ի նախագահ. Համբարձում ՄաթևոսյանԱրաքսիա Սվաջյանը հաստատվել է Մանկավարժական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնումՈւսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ ԽուդաթյանԿընդլայնվի նյութական պահուստի և պատրաստվածության ոլորտում համագործակցությունը․ ՆԳ նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցչինՀայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն ԱշոտյանՀայաստանը հանձնառու է միջnւկային էներգիայի խաղաղ օգտագործմանը. ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչությունԵս Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. ԾառուկյանԱսիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովում ԱՄՆ-ի, ՌԴ-ի և ՉԺՀ-ի ղեկավարների հանդիպման հնարավորությունը քննարկվում է. Ռուբիո Չինաստանը տեղեկություն չունի Ուկրաինայի hակամարտության կարգավորման շուրջ ՌԴ-ի, ՉԺՀ-ի և ԱՄՆ-ի առաջնորդների հնարավոր հանդիպման մասին. ՉԺՀ ԱԳՆ«Ինձ սադրել չի ստացվի․ հարցազրույց չեմ տալիս»․ Աննա Վարդապետյան«1966թ-ին Արցախը ցնցվել էր ադրբեջանցի Արշադի կողմից 2-րդ դասարանի աշակերտ Նելսոն Մովսիսյանի դաժան սպանությունից». Արսեն Ղազարյան«Անկլավները հետ տանելու և սահմաններին մոտեցնելու տարբերակը». Թաթուլ Հակոբյան