Աննա Հակոբյանն իր ռեյտինգը բարձրացնելու համար շարունակ ինչ-որ փիար արշավներ է անում, իր ամեն քայլը նկարումգցում սոցցանցեր: Հիմա էլ սկսել է հրավիրել հանրային դեմքերի՝ «Կրթությունը նորաձև է» անբովանդակ լոզունգի ներքո: Հանդիպումներից հրապարակված նկարներից ու «ռիլերից» դատելով՝ ոչ մի ոչ յուրային, օտար մարդ, իշխանությունների նկատմամբ քննադատաբար, անգամ
չեզոք տրամադրված անձ չի մասնակցում Աննա Հակոբյանի հավաքներին: Անգամ լրագրողներ չեն մասնակցում, որ լուսաբանեն:
Բոլոր հյուրերը իշխանություններին քծնող, կամակատար, իշխանություններից ակնկալիքներ ունեցող, իշխանությանը մերձ և անվտանգ շրջանակներից են: Բնականաբար հանդիպումներից առաջ նրանց նաև զննում, ստուգում են: Այնպես որ որևէ վտանգ վարչապետի կնոջը հաստատ չի սպառնում, բայց բոլոր հանդիպումներինԱննա Հակոբյանի մեջքի հետեւում, գլուխը կախ, մի տղամարդ է ծվարում․ նա անվտանգության աշխատակից է
Պետական պահպանության ծառայությունից, որն անգամ փակ դահլիճում պահպանում է Աննա Հակոբյանի անվտանգությունը: Հետաքրքիր էիրենց տա՞նն էլ են ՊՊԾ աշխատակիցները ներկա գտնվում: Ասենք երբ հյուրեր են ունենում: Ի՞նչ տարբերություն
այդ հյուրերին իրենց տանը կընդունեն, թե՞ աշխատավայրում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/87538b61e55bdcff2019fe657ceec114?fbclid=IwY2xjawHB_RRleHRuA2FlbQIxMQABHQblz0sOs0vKoSx9UtPqB8tNfj6AD9-ZkYdPaPILPU0Vl2G2ON5NejgjDQ_aem_BGBgQ0J1SoM7JJb4ejGyjg
© 2008 — 2021 «Հրապարակ օրաթերթ»