Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Շատվան գյուղի բնակիչ Ավետիս Ավետիսյանի ընտանիքում լույս աշխարհ է եկել իններորդ երեխան։ ArmLur.am-ը Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից տեղեկացավ, որ նորածնին անվանակոչել են Անգելինա։
«Մեծ ուրախությամբ հայտնում ենք, որ Վարդենիսի ծննդատանը լույս աշխարհ է եկել ընտանիքի 9-րդ երեխան։
Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը Վարդենիսի բժշկական կենտրոնի տնօրեն Շահեն Շահինյանի ուղեկցությամբ այցելեց հիվանդանոց՝ տեսակցելու և շնորհավորելու նորածնի ծնողներին։
Համայնքի ղեկավարը լավագույն բարեմաղթանքները հղեց տիկին Գայանեին, նորածնին նվիրեց անհրաժեշտ պարագաներ, հագուստ, ինչպես նաև դրամական աջակցություն։
Տեղեկացնենք, որ Վարդենիսի բժշկական կենտրոնում դեկտեմբերի 2-ին ծնվել է 36- ամյա Գայանե Հովհաննիսյանի և Ավետիս Ավետիսյանի ընտանիքի 9-րդ երեխան, 3 կիլոգրամ քաշով և 51 սանտիմետր հասակով։
Փոքրիկ Անգելինան ծնողների 9-րդ զավակն է։
Վարդենիս համայնքի Շատվան գյուղում բնակվող ամուսիններն ունեն 4 տղա և 4 աղջիկ։ Նրանց ավագը՝ 18 -ամյա որդին է, ով առաջիկայում կմեկնի զինվորական ժամկետային ծառայության։
Համայնքի ղեկավարի անմիջական ուշադրության, հոգածության և խնամքի ներքո են գտնվում համայնքի բազմազավակ ընտանիքները»։