Գալստանյանին ինչ-որ բան ասելու կաշկանդվածություն չկա, որտեղ ուզենք՝ կասենք. Դավոյան

«Անդրադառնալ մասնավոր մարդու խոսակցությանը՝ ի դեմս Ռոբերտ Քոչարյանի, կարծում եմ՝ անհրաժեշտություն չկա»: Այս մասին civic.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի ու Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցին։

Դավոյանը, խոսելով Վազգեն Գալստանյանի՝ երեկ ԱԺ կատարած այցից ու հայտարարությունից, թե պատրաստ է հանդիպել իշխանական պատգամավորների հետ, ասաց. «Նա ասում է, որ պատրաստ է մեզ հետ հանդիպել, բայց դա ոչինչ չի նշանակում։ Մարդը եթե երազում է մեզ հետ հանդիպել, ապա կարող է գրանցվել ու գալ հանդիպել։ Թե չէ մենք առանձնապես ցանկություն չունենք հանդիպելու։ Մենք ինչ ասելու բան ունենք, որտեղ ուզենք՝ կասենք, որևէ կաշկանդվածություն չունենք»։

Դավոյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա գրառմանը, որ Կառավարության կողմից իրականացվող բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունը ոչ միայն աշխարհի մասին մեր պատկերացումները, այլև մեր մասին աշխարհի պատկերացումները էապես լավարկելու ենթատեքստ ունի, Դավոյանը նշեց. «Մենք պետք է կարողանանք աշխարհը ընկալել այնպիսին, ինչպիսին որ այն կա, ոչ թե մեզ համար ցանկալի։ Մենք չպետք է ազդեցությունների տակ ընկնենք. սա պետություն է, ու անկախությունը պահելու համար չպետք է կրկնենք նախկին սխալները

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *