«Առաջին Նիկոլ մերժողը Խրիմյան Հայրիկն էր». Հայկ Դեմոյան
ՀՑԹԻ նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Առաջին Նիկոլ մերժողը
Հայ իրականության մեջ առաջին Նիկոլ մերժողը Խրիմյան Հայրիկն էր: Հենց նա էր, որ ցասումով ու բողոքով լի կոչ հղեց հայությանըհորդորելով չենթարկվել կայսր Նիկոլայ Երկրորդի 1903 թ.-ին հրապարակված հրամանագրին, որով բռնագրավվում էր Հայ առաքելական եկեղեցու ունեցվածքն ու դպրոցները: Խիզախության ու հայրենասիրության անվեհեր մի կերպար, որով կարող ենք միայն հպարտանալ: Այդ կոչն անպատասխան չմնաց: Հազարավոր հայեր Թիֆլիսում, Արցախում, Բաքվում, Երևանում, Ալեքսանդրապոլում ընդվզման ու անհնազանդության աներևակայելի օրինակներ ցուցաբերեցին
անսալով Ամենայն Հայոց կաթողիկոսի կոչին: Եղան բախումներ կոզակների ու ցուցարարների միջև, եղան նաև անխուսափելի զոհեր երկու կողմից էլ…
Մկրտիչ Խրիմյանը մտավորական հոգևորական էր, ով շատ լավ գիտեր իր ազգի պատմության, հիշողության ու ժառանգության արժեքը:
Մտավորական էր նաև գեղանկարիչ Վարդգես Սուրենյանցը, ով չվախեցավ և 1906 թ. հավերժացրեց Խրիմյան Հայրիկին` այդ նույն օրենքը նախաձեռնած Երևանի նահանգապետ Նակաշիձեի փոխանցած նամակը հատակին նետված:
Գեղանկարիչ Վարդգես Սուրենյանցը 1906 թ. հավերժացրեց Խրիմյան ՀայրիկինԵրևանի նահանգապետ Նակաշիձեի փոխանցած նամակը հատակին նետված Գեղանկարիչ Վարդգես Սուրենյանցը 1906 թ. հավերժացրեց Խրիմյան Հայրիկին
Երևանի նահանգապետ Նակաշիձեի փոխանցած նամակը հատակին նետված
Մի կաթողիկոս ու մի ազգ բռունցք դարձած ՈՉ ասեցին հսկա կայսրության միապետի որոշմանը, ով ստիպված եղավ ընկրկել ու 1905 թ. հետ վերցրեց իր ստորագրությամբ հաստատված օրենքը:
Այդ օրերին Թիֆլիսի անգրագետ ու անկիրթ հայ կինտոներն ավելի հասուն ու գիտակից պահվածք ցուցաբերեցին, քան այսօրվա շատ գիտնական-մտավորականներ ու շոու բիզնեսի ներկայացուցիչներ:
Հայ իրականության մեջ Նիկոլ անունը ուղղակիորեն կապված է Նիկոլայ Երկրորդ կայսեր հետ, իսկ Նիկոլ Փաշինյանի անունը ծագում է հենց այդ մերժված օրենքը ստորագրած ցարի անվան հետ, քանի որ հայկական ընտանիքներում սովորություն կար մանուկներին անվանակոչել ցարերի անունով: Նա էլ այդ «նվերը» թերևս ստացել է իր պապից: Հետևաբար, Նիկոլ մերժելը հայ իրականության մեջ ունի իր նախադեպն ու պատմական հիմքը:
Մկրտիչ Խրիմյանի քաջությունը թող պետականություն չունեցող ժողովրդի գիտակցական պայքարի պատրաստակամության օրինակ լինի այն սերունդի համար, ով պետականություն ունենալով, չունի իր հիշողությունն ու ժառանգությունը պահպանելու կամք ու պատվախնդրություն»: