Փաշինյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտտեի հետ
Դավոսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտտեի հետ։ Այս մասին տեղեկացրել է Մարկ Ռուտտեն՝ «X»-ի իր միկրոբլոգում` հրապարակելով լուսանկար։
«Դավոսում արդյունավետ քննարկում ունեցանք վարչապետի Նիկոլ Փաշինյան հետ՝ ՆԱՏՕ-ի և Հայաստանի միջև երկխոսության և համագործակցության շարունակման մասին: Հարավային Կովկասի տարածաշրջանը կարևոր է մեր գլոբալ անվտանգության համար։ Ես աջակցում եմ Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին»,- գրել է Ռուտտեն։
Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Մարկ Ռյութեի հետ հանդիպումից