Ալեն Սիմոնյանն ասաց՝ Արցախ, ապա ուղղեց իրեն՝ չորս անգամ կրկնելով «Ղարաբաղ»

Ալեն Սիմոնյանն ասաց՝ Արցախ, ապա ուղղեց իրեն՝ չորս անգամ կրկնելով «Ղարաբաղ»
«Ձեր իշխանության որոշմամբ Արցախը ճանաչվեց Ադրբեջանի կազմում, ու այդ մարդիկ մնացին առանց հայրենիք»,- դիմելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ ասաց լրագրողը: Ի պատասխան՝ Սիմոնյանը նշեց. «Մեր կայացրած որոշումով չէ, Արցախը…. Ղարաբաղը, Ղարաբաղը, Ղարաբաղը, Ղարաբաղը երբևիցե ՀՀ-ի կողմից չի ճանաչվել որպես անկախ պետություն ու ՀՀ-ն իր հարևանի նկատմամբ որևիցե տարածքային պահանջ չունի»: Լրագրողի հարցին՝ հատո՞ւկ եք շեշտում՝ «Ղարաբաղ»-ը, պատասխանեց՝ «այո». «Կարծում եմ՝ ճիշտը «Ղարաբաղ» ձևակերպումն է»: Հիշեցմանը՝ գնացել էիք Աղդամ ու լուսանկարվել, պատասխանեց. «Բոլորս էլ սխալվում ենք»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *