ՀՀ պետական պարտքն ավելացավ 26 միլիոն եվրոյով
Հայաստանի Կառավարությունը Հայաստանի պետական պարտքը հերթական անգամ ավելացրեց. այս անգամ ավելացված գումարը կազմում է 26 միլիոն եվրո։
Ըստ Հայաստանի Կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև կնքված համաձայնագրի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև ստորագրվել է 2023թ. ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիր: այս մասին գրում է «168»-ը:
Համաձայնագրով նախատեսվում է Վերականգնման վարկերի բանկից ստանալ մինչև 26.000.000 եվրո վարկ՝ «Վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության զարգացում» ծրագրի համար։
Վարկ վերցնելուն զուգահեռ՝ նույն բանկը Հայաստանին կտա նաև մինչև 2.000.000 եվրո դրամաշնորհ՝ այդ ծրագրի իրականացման և խորհրդատվության համար անհրաժեշտ հարակից միջոցառումների համար:
Այս համաձայնագրով՝ ԳԴՀ կառավարությունը Հայաստանի Կառավարությանը տալիս է նաև հնարավորություն նույն բանկից նույն ծրագրի համար վերցնել մինչև 40.000.000 եվրո արտոնյալ վարկ և մինչև 1.000.000 եվրո դրամաշնորհ։
Հիշեցնենք, որ մեր պետության պարտքը Փաշինյանի կառավարման տարիներին 6.7 միլիարդ դոլարից հասել է մոտ 13 միլիարդ դոլարի։
Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում: