«Պետքարտուղարությանը կոչ եմ անում Մագնիտսկու ակտ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ». Դինա Տիտուս
Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամ Դինա Տիտուսը X-ի միկրոբլոգում կատարված գրառմամբ դատապարտել է Բաքվի բանտերում ապօրինի և շինծու մեղադրանքներով պահվող հայերի նկատմամբ հունվարի 17-ին մեկնարկած դատական գործընթացները։
«18 հայ քաղբանտարկյալներ գաղտնի վարույթով կանգնել են դատարանի առաջ՝ Ադրբեջանի կողմից Արցախի էթնիկ զտումներից հետո։ Ես դատապարտում եմ այս կեղծ դատավարությունները և կոչ եմ անում ԱՄՆ պետքարտուղարությանը դիտարկել Մագնիտսկու պատժամիջոցների կիրառումը Ալիևի վարչակարգում մարդու իրավունքները ոտնահարողների նկատմամբ»,- գրել է նա։