«Նախատեսվում է սահմանել շեմ, որից ցածր փոխանցումների հայտարարագրման պահանջ չի լինի»․ Էդուարդ Հակոբյան

«Նախատեսվում է սահմանել շեմ, որից ցածր փոխանցումների հայտարարագրման պահանջ չի լինի»․ Էդուարդ Հակոբյան
Եկամուտների հայտարարագրման համակարգի համատեքստում պետությունը մտադիր է սահմանել շեմ, որից ցածր փոխանցումների հայտարարագրման պահանջ չի լինի: Այս մասին 2024-ի արդյունքներն ամփոփող ասուլիսում հայտնեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը:

Նրա խոսքով՝ որպեսզի քաղաքացիներն ավելի հեշտ կարողանան հայտարարագիր ներկայացնել, ՊԵԿ-ը իրազեկման պլան ունի, այդ թվում` մարզային այցերով: ՊԵԿ-ի սպասարկման սրահներում ևս կլինեն իրազեկման թերթիկներ, թե ինչպես հայտարարագիր լրացնել: Քննարկել են, թե ինչպես մեղմել ռիսկերը, որ մարդկանց մոտ հարց չառաջանա՝ որ գումարն ինչպես փախանցել և այլն:

«Այս պահին քննարկում ենք համապատասխան շեմեր դնելու գաղափարը: Առաջիկա օրերին հանդես կգանք հայտարարությամբ, թե մինչև որ շեմերի փոխանցումները կարող են չհայտարարագրվել կամ որ շեմից բարձրերը պետք է հայտարարագրվեն»,- նշեց Հակոբյանը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք տրանսֆերտները հարկվելու են՝ ՊԵԿ նախագահն ասաց, որ նվիրատվություն ենթադրող փոխանցումները չեն հարկվում, բայց քաղաքացիները պարտավոր են հայտարարագրել:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *