«Ես շատ լավ մասնագետ եմ ու իմ տեղում եմ». Սրբուհի Գալյան

«Ես շատ լավ մասնագետ եմ ու իմ տեղում եմ». Սրբուհի Գալյան
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց, որ մեր երկրում հավասար հնարավորություններ են տրված և՛ կանանց, և՛ տղամարդկանց, չպետք է սեռերով պայմանավորված որակումներ տալ նրանց աշխատանքներին: «Տղամարդու կամ կնոջ հարց չէ, մասնագետի հարց է: Ես, այո՛, կին եմ ու շատ լավ մասնագետ եմ ու, հետևաբար, իմ տեղում եմ: Այլ տղամարդ, որ իր տեղում է, շատ լավ մարդ է, շատ լավ մասնագետ է ու դրա համար իր տեղում է: Այս կամ այն ոլորտը որևէ մեկին վստահելիս՝ սեռը այլևս… կներեք՝ մենք ո՞ր դարում ենք ապրում»,- ասաց նախարարը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *