«Հնարավոր չէ պայքարել Փաշինյանի դեմ, բայց չպայքարել նրան ծնունդ տված համակարգի դեմ». Սուրեն Պետրոսյան

«Հնարավոր չէ պայքարել Փաշինյանի դեմ, բայց չպայքարել նրան ծնունդ տված համակարգի դեմ». Սուրեն Պետրոսյան
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այս բարդ և ճգնժամային իրավիճակում շատ հաճախ հանդիպում ենք վճռական կոչերի այն մասին, որ «ՄԵՆՔ» բոլորս պետք է միավորվենք` ընդդեմ Նիկոլ Փաշինյանի։
Սա թվում է խելամիտ և կառուցողական առաջարկ այնքան ժամանակ, քանի դեռ չենք փորձում հստակ պատասխանել մի պարզ հարցի.
«ՄԵՆՔ» ովքե՞ր ենք, և ովքեր «ՄԵՆՔ» չենք։
Սա թվում է չափազանց պարզ և հստակ հարց, բայց հենց այս հարցի շուրջ էլ տեղի է ունենում հիմնական մանիպուլյացիաները, որտեղ հյուսվում են ամենաանհավանական կեղծիքներն ու կիսաճշմարտությունները, որոնք մեզ պահում են պարալիզված։
Մեր խնդիրների լուծման միակ բանալին այստեղ է, մի փնտրեք սրանից դուրս այլ բանաձև։ Սա պատմական ճշմարտություն է։
Սա չափազանց պարզ հարց է, որի դժվարությունը կայանում է, ոչ թե պատասխանը գտնելու այլ պատասխանը հնչեցնելու մեջ։
Փոփոխությունները իրականացնելու իրական հնարավորություն կունենան այն մարդիկ, ովքեր քաջություն կունենան կամ կամք կդրսևորեն ազատվելով կապանքներից հնչեցնել այս հարցի իրական պատասխանը և չեն փորձի մանիպուլյացնել հանրային կարծիքն ու տրամադրությունները։ Այդ մարդիկ պետք է պատրաստ լինեն գիտակցաբար և հոժարակամ ընդունել բոլոր հարվածներն ու զրպարտությունները, որոնք բնորոշ են այս քաղաքական համակարգին։
Հ.Գ.
Հնարավոր չէ իրականում դեմ լինել այս իշխանությանը և պայքարել Նիկոլ Փաշինյանի դեմ, բայց չպայքարել Նիկոլ Փաշինյանին ծնունդ տված այս համակարգի դեմ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *