«Բոլորս ենք մեղավոր, որ թույլ ենք տվել՝ վարչապետ դառնա». Արշակ Սադոյան
«Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ Արշակ Սադոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Բեկման տարի
Իրոք ցավալի է, որ մեր քաղաքական դաշտում դեռ կան այդպիսի չհասկացող մարդիկ: Բայց իհարկե, բոլորովին անընդունելի է, որ մեր այսօրվա առաջին դեմքն էլ է ոչ միայն այդպիսինը, այլ այլոց հաճոյանալու համար, պատրաստ է ամեն առիթն օգտագործելով Հայրենիքի և Սփյուռքի մեջ սեպ խրել: Այս նոր տարվա շեմին էլ միտումնավոր ոչ մի խոսք չասելով մեր հայրենակիցներին, մեր ողջ Հայ ժողովրդի շահերին առանչվող հարցերի մասին, տարեկան կտրվածքով էլ է փորձում ապազգայնացմանը, օտարացմանը նպաստող գիծ որդեգրել:
Մենք բոլորս ենք մեղավոր, որ թույլ ենք տվել թերուս, վախկոտ, մերի, հայրենիի սերը չզգացող, ավելին՝ նաև աշխարհընկալման, աշխարհքաղաքական տարրական պատկերացումները չունեցող մեկին մեզանում վարչապետ դառնալ: Առավել ցավալի է, որ մեզ մոտ ժողովրդավարության այնպիսի պակաս կա, որ այդ մեկը կարողացել է իր ձեռքը վերցնել իշխանության բոլոր լծակները, փաստորեն դառնալ միապետ:
Իհարկե, օր առաջ է պետք ազատվել այդ մեկից: Բայց նա այնքան ամուր է այդ աթոռից կառչել, որ առանց քաղաքացիական լուրջ բախումների նա չի հեռանա: Ցավալի է, որ մեր թշնամիները հենց այդպիսի բախումների են սպասում, որ կարողանան Հայաստանը վերջնականապես դարձնեն վիլայեթ կամ գուբեռնիյա:
Ինչ արած, ստիպված ենք լավ նախապատրաստվելով, մինչև առաջիկա ընտրությունները մի կերպ սպասել:
Ցավալին այն է, որ մեր քաղաքական դաշտն էլ այժմ այնքան է տրոհված, հանրության և Սփյուռքի հետ նրա կապերը այնքան են խարխլված, նրա մասը կազմող ուժերն էլ այժմ այնքան քիչ հեղինակություն, ազդեցության լծակներ ունեն, որ առանձին վերցրած նրանցից ոչ ոք՝ իր ուժերին միայն ապավինվելով, առաջիկա ընտրություններում, չի կարողանա իշխանության գալ, բեկում մտցնել:
Լավն այն է, որ մեր ժողովրդի ճնշող մեծամանությունը արդեն այնքան է զզվել վարչապետից, նրա ուսապարկերից, խորհրդարանական կոչվող ընդդիմությունից, որ եթե ազգային արժեքները գնահատող, համախմբված, կարող ուժերի նախընտրական դաշինք ձևավորվի, մեր ընտրողները վազելով կգան, որ նրան ձայն տան:
Ելքի հնարավորությունը դեռ կա: Բավական ժամանակ դեռ ունենք: Եվ պետք է, կարող են քայլեր ձեռնարկել, որ քաղաքական մեր դաշտը էապես թարմացվի, երիտասարդացվի: Եվ մենք բոլորս էլ պարտավոր ենք ջանքեր չխնայելով դրան նպաստել: Համերաշխության, համագործակցության, փոխաջակցման ոգով՝
պայմաններ ստեղծենք, որ նոր եկող այս տարին դառնա փրկության այդ դաշինքի կազմավորմանը Նախապատրաստվելու տարի:
Շարունակելի»: