Ներքին և արտաքին թշնամիները ձեռք ձեռքի տված չեն խորշում նաև ահաբեկչական գործիքից օգտվելու հնարավորությունից․ Անդրանիկ Քոչարյան

«ՀՀ ԱԱԾ-ն և ՔԿ-ն բացահայտել են ՀՀ-ի դեմ ահաբեկչական գործողություն պլանավորող և իրականացնելու փորձ անող խմբի: Սա մեր վերջին տարիների բարեփոխումների ցցուն օրինակ կարելի է ընդունել․ կանխվեց մի գործողություն, որը կանխվեց հենց պլանավորման փուլում, այլ ոչ թե կատարելուց հետո»,- Հայաստանի ազգային անվտանգությունը. ընթացիկ զարգացումներ պանելային քննարկման ժամանակ իր ելույթում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

Քոչարյանի խոսքով՝ մեր կառույցները, իրենք էլ իրականացնելով բարեփոխումներ, այսօր ի վիճակի են իրականացնել գործողություններ, որոնք ապագայում կկանխեն մեր երկրի դեմ իրականացվող ցանկացած նմանատիպ գործողություն. «Սա բացառիկ օրինակ է, սրանով մենք պետք է այսօր ուրախանանք, բայց չհանգստանանք, որովհետև ներքին և արտաքին թշնամիները ձեռք ձեռքի տված շարունակում են իշխանությունը կորցնելուց հետ վերադարձնելու բազմաթիվ ճանապարհներ, որոնց մեջ չեն խորշում նաև ահաբեկչական գործիքից օգտվելու այդ հնարավորությունից»:

Անդրադառնալով բանակում տեղի ունեցող բարեփոխումներին՝ Քոչարյանն ասաց. «Այսօր բանակի համար արտադրվում են բաներ, որ նախկինում երազել կարելի էր, դա բավարա՞ր է, իհարկե ոչ: Բանակ, որը 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո ունեցավ այս արդյունքը, դրանից հետո բանակի մեր բարեփոխումները դարձան ավելի տեսանելի, թե որ ուղղությամբ պետք է գնանք. կատարել ժամանակակից սպառազինություն, ինտելեկտուալ կարողություններով օժտված զինվորականություն և ժամանակակից զենք: Պրոֆեսիոնալ բանակի ուղեգծին հասնելու համար պետք է լուծվեն բազմաթիվ խնդիրներ, ինչն արվում է: Ես անընդհատ անդրադարձել եմ այն ինժեներական աշխատանքներին, որոնք այսօր առկա են, 2026 թվականին Հայաստանին ամբողջ սահմանային երկայնքը փաթաթված կլինի ամրոցներով, որոնց մեջ զինվորը կլինի ավելի պաշտպանված: Այս ամբողջն այն իրողությունն է, որ կարճ ժամանակում պատերազմից հետո ՀՀ-ն իր կառավարության և բյուջեի ծախսերի մեջ ներառել է և այդ ծախսերն աննկարագրելի մեծ են: Խաղաղության հասնելու համար պետք է մեր բանակն ունենա այն ներուժն ու այնպիսի իրավիճակ պետք է ստեղծվի սահմանային բնակչության համար, որպեսզի այնտեղ ապրողի մտքով երբեք չանցնի, որ պետք է իր բնակավայրից հեռանա և թողնի անպաշտպան»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *