«Ալիևը պահանջել է վերացնել Արցախի պետականության վերջին խորհրդանիշը»․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արցախի վաճառքի Փաշինյան-Ալիև գործարքի տրամաբանությամբ մայիսի 21-ից՝ այսօրվանից, հերթական ծանր հարվածն են նախատեսում Արցախի պետականության դեմ։
Իմ ստացած տեղեկություններով, Ալբանիայում սուրճ խմելիս Ալիևը հարցրել է Փաշինյանից, թե ինչու է դեռևս գործում Արցախի Հանրապետության նախագահի կառույցը, ինչու կոշտ մեթոդներով չի արգելվում։
Փաշինյանը արդարացել է, թե Արցախի նախագահը որևէ ակտիվություն չի ցուցաբերում և չի խառնվում որևէ գործընթացի, դիրքորոշում չի հայտնում հակամարտության որևէ հարցի վերաբերյալ, ուստի դեռևս վտանգ չի ներկայացնում։
Ալիևը դրան արձագանքել է թերահավատորեն, թե դա հիմա է այդպես, իսկ վաղը ամեն ինչ կարող է փոխվել, և անհրաժեշտ է վերացնել Արցախի պետականության այդ վերջին խորհրդանիշը։
Փաշինյանը խոստացել այդ թեմային անդրադառնալ մայիսի 21-ից հետո, երբ պաշտոնապես կավարտվի Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնավարման ժամկետը։
Ավելի վաղ ՀՀ վարչապետի աշխատակազմի իմ աղբյուրներից իմացել էի, որ ապրիլի սկզբին Փաշինյանը երկու քննարկում է ունեցել ուժային կառույցների ղեկավարության, ինչպես նաև ՔՊ-ի մի քանի ակտիվ հակահայ պատգամավորների հետ, որոնք պարբերաբար ատելության խոսքով են հանդես գալիս Արցախի հասցեին։
Խոսվել է Արցախի պետական համակարգերի ամբողջական ոչնչացման հնարավորությունների հարցը։
Շեշտը դրվել է նախ Արցախի նախագահի, կառավարության վարկաբեկման, հետո՝ ապալեգիտիմացման վրա։
Ապրիլի կեսին մենք տեսանք, որ փորձ արվեց որոշ արցախցիների մասնակցությամբ հարձակում գործել Արցախի Հանրապետության ներկայացուցչության վրա, ինչ-որ կապիկների հանել ճաղավանդակների վրա, որոնք Արցախցի մեր հայրենակիցների սոցիալական վատ վիճակի համար մեղադրում էին հենց Արցախի կառավարությանը, որը իբր թե թալանել է ժողովրդի փողերը, դրա համար «խեղճ Նիկոլը» չի կարող Արցախի վաճառքից ստացած շահույթից բաժին հանել ժողովրդին։
Հաջորդ փուլը մայիսի 21-ին հաջորդող օրերին է, երբ կարող են գործի անցնել ոչ թե կապիկները, այլ ոստիկանները:
Արցախի Հանրապետության ներկայացուցչությունում աշխատող մեր հայրենակիցներին առաջարկում եմ ավելի զգոն լինել, չտրվել որևէ սադրանքի, տառացի պահպանել Արցախի Հանրապետության Սահմանադրությունը և հնարավորինս խուսափել կտրուկ քայլերից»։